Our news can be syndicated by using these rss feeds.
Բարի գալուստ «HovNet» ՍՊԸ պաշտոնական վեբ կայք
"ՀՈՎՆԵՏ" ՍՊԸ -ի ինտերնետ ծառայությունները հասանելի են միայն էրեբունի վարչական շրջանում:
Տրամադրում ենք ինտերնետ կապ օպտիկամալուխային կապուղու միջոցով։
"ՀՈՎՆԵՏ" ՍՊԸ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ԳՏՆՎՈՒՄ Է ԱՐՑԱԽԻ 8/18 ՀԱՍՑԵՈՒՄ:
Phone1: (010) 43-01-50 Phone2: (077) 49-11-01
"ՀՈՎՆԵՏ" ՍՊԸ
Աշխարհի ամենափոքրիկ շունն ունի ընդամենը 150 գրամ քաշ
Մեյսին, որի հասակը 7 սմ է, իսկ երկարությունը`12 սմ, կշռում է ընդամենը 150 գրամ եւ հավակնում է լինել աշխարհի ամենափոքրիկ շնիկը: Շնիկը հինգ ամսական է եւ, որպեսզի պաշտոնապես ճանաչվի այդ ռեկորդը, նա պետք է սպասի եւս մի քանի ամիս:
Դրեզդենում գտնվող ռեստորանը զրկվել է երկմետրանոց գդալից
Գերմանական Դրեզդեն քաղաքում գտնվող ոչ մեծ ռեստորանը զրկվել է գդալի երկմետրանոց արձանից, որը դրված էր ռեստորանի մուտքի մոտ, հաղորդում է Bild-ը: Միջադեպը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, որի մասին տեղեկացրել են ոստիկանությանը
Եթե մարդը շատ է ուտում եւ բազմոցին պառկելով` անգործության է մատնվում, ապա դա անպայմանորեն թուլության նշան չէ: Ավելացող քաշը կարող է բացատրվել նաեւ հորմոնալ խնդիրներով, որին հանգեցնում է շաքարի շատ օգտագործումը: Այս մասին ասվում է Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Լասթիգի նոր գրքում: Պրոֆեսորն առաջին հերթին ի նկատի ունի յուղային հյուսվածքի տակ արտադրվող լեպտինին (այն երբեմն անվանում են նաեւ «քաղցի հորմոն»)` մեր ախորժակի կարգավորիչին: Լեպտինի խնդիրն է` ուղեղին հաղորդել, որ ժամանակն է ավարտել ուտելն, ասվել է «Atlantico» ֆրանսիական թերթի հոդվածում, որին մեջբերում է inosmi.ru-ն:
Ավստրալացի գիտնականները ՁԻԱՀ-ի դեմ դեղամիջո՞ց են ստեղծել
Ավստրալիայի Քվինսլենդի բժշկական հետազետությունների ինստիտուտի գիտնականները հայտարարել են, որ ՄԻԱՎ վարակին ինքն իր դեմ պայքարել ստիպելու եւ դրանով իսկ հետագա զարգացումը կանխելու միջոց են գտել։
Հնգամյա ամերիկուհուն «ահաբեկիչ» են ճանաչել «օճառային» ատրճանակով սպառնալու համար
Ամերիկյան Փենսիլվանիա նահանգի հնգամյա բնակչուհուն մանկապարտեզից հեռացրել են պարապմունքներից՝ նրա խոսքերում «ահաբեկչական սպառնալիք» տեսնելով։ Աղջիկը սպառնացել է ընկերուհուն օճառի պղպջակներով կրակել խաղալիք ատրճանակից, հետո «ինքնասպան լինել» նույն զենքով։
Playboy-ը նշել է 2012 թվականի լավագույն ավտոմեքենաները
Playboy ամսագրի խմբագրությունն ընտրել է ավտոմեքենաների 2012 թվականի լավագույն մոդելները` 10 անվանակարգերում: Թեեւ վարկանիշը կազմել են ամերիկացիները, ցանկում ամենից շատ գերմանական եւ ճապոնական մեքենաներն են:
Playboy-ը նշել է 2012 թվականի լավագույն ավտոմեքենաները
Playboy ամսագրի խմբագրությունն ընտրել է ավտոմեքենաների 2012 թվականի լավագույն մոդելները` 10 անվանակարգերում: Թեեւ վարկանիշը կազմել են ամերիկացիները, ցանկում ամենից շատ գերմանական եւ ճապոնական մեքենաներն են:
Տատիկը թոռնիկի կնունքի լուսանկարում հանգուցյալ ամուսնու ուրվականն է տեսել
Քենթի կոմսության Քենթերբերիում գտնվող Սուրբ Մարտինի եկեղեցում փոքրիկ Միա-Բելլա Քենեթի կնունքի ժամանակ ներկա են եղել ոչ միայն հրավիրյալ հյուրերը: Դա պարզ է դարձել կնունքի ժամանակ արված լուսանկարից, գրում է Kent Online-ը: