Our news can be syndicated by using these rss feeds.
Playboy-ը նշել է 2012 թվականի լավագույն ավտոմեքենաները
Playboy ամսագրի խմբագրությունն ընտրել է ավտոմեքենաների 2012 թվականի լավագույն մոդելները` 10 անվանակարգերում: Թեեւ վարկանիշը կազմել են ամերիկացիները, ցանկում ամենից շատ գերմանական եւ ճապոնական մեքենաներն են:
Հետաքրքրական է, որ նոր Cadillac ATS-ն առանձնացրել են եւ ներկայացրել անվանակարգերից դուրս, իսկ «մասլ-քար» անվանակարգում հայտնվել է միանգամից երկու մոդել` Ford Shelby Mustang GT500-ը եւ Chevrolet Camaro ZL1-ը: Երկու մոդել է ներկայացվել նաեւ Bang for Buck (լավագույն գնային առաջարկ) անվանակարգում, որտեղ լրագրողները մրցանակի են արժանացրել ճապոնական Subaru BRZ-ին ու Scion FR-S-ին, հաղորդում է Bigimir.net-ը: Ամենամեծ մրցանակի արժանացել է սպորտ-քար Porsche 911-ը: Այն Ըստ Playboy-ի, անցնող տարում ամենահետաքրքիր մեքենաները եղել են սրանք. Տարվա ավտոմեքենա - Porsche 911 Լավագույն ռոդսթեր - Mercedes-Benz SL550 Լավագույն ամենագնաց - Range Rover Լավագույն սպորտային սեդան - BMW M5 Լավագույն էլեկտրոքար - Honda Fit EV Լավագույն գնային առաջարկ - Subaru BRZ եւ Scion FR-S Լավագույն «մասլ-քար» - Ford Shelby Mustang GT500 եւ Chevrolet Camaro ZL1 Լավագույն պրակտիկ մոդել - Audi Allroad Լավագույն հոթ-հեթչ - Mazdaspeed3 (Mazda3 MPS) Լավագույն սուպեր-քար - McLaren MP4-12C Այս տարվա մայիսին Playboy ամսագիրը նշել էր բոլոր ժամանակների լավագույն մեքենաները, որտեղ առաջին տեղը զբաղեցրել էր Ferrari GTO-ն: Լավագույն եռյակում էին հայտնվել նաեւ Porsche 911-ն եւ Shelby Cobra-ն:
http://news.am/arm/news/133418.html
Posted by admin on Saturday 22 December 2012 - 08:59:27