Our news can be syndicated by using these rss feeds.
Դրեզդենում գտնվող ռեստորանը զրկվել է երկմետրանոց գդալից
Գերմանական Դրեզդեն քաղաքում գտնվող ոչ մեծ ռեստորանը զրկվել է գդալի երկմետրանոց արձանից, որը դրված էր ռեստորանի մուտքի մոտ, հաղորդում է Bild-ը: Միջադեպը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, որի մասին տեղեկացրել են ոստիկանությանը
Ռեստորանի սեփականատեր 39-ամյա Դիրք Կոզլովսկիի խոսքով` 80 կգ-անոց գդալը ռեստորանի մուտքի մոտ հայտնվել է 4 տարի առաջ, սակայն մեկ ամիս առաջ այն նորացրել ու ներկել էին: Գիշերները գդալը տեղափոխում էին սրճարանի ներսի տարածք եւ հենց այդտեղից էլ գողացել են այն: Դեռեւս հայտնի չէ, թե ով է կանգնած գդալի անհետացման հետեւում: Կոզլովսկին չարագործին գտնողին հսկայական պարգեւ է խոստացել. Մեկ շաբաթ շարունակ ռեստորանն իր հաշվին կհյուրասիրի այդ մարդուն, հաղորդում է Lenta.ru-ն:
http://news.am/arm/news/139303.html
Posted by admin on Friday 08 February 2013 - 09:27:13