News Item: : «Dawn» -ը փոխանցել է աստերոիդի առաջին լուսանկարները
(Category: Misc)
Posted by admin
Tuesday 19 July 2011 - 09:54:22

Տիեզերական հետազոտական «Dawn» զոնդը Երկիր է փոխանցել Արեգակնային համակարգի մեծությամբ երկրորդ աստերոիդի` Վեստայի առաջին լուսանկարները: Ինչպես հայտնել է ՆԱՍԱ-ն, «Dawn»-ը դարձել է աստերոիդի ուղեծրի առաջին արհեստական արբանյակը:

Զոնդը դեռ ավելի կմոտենա աստերոիդին, այն կշարունակի հնարավոր բնական արբանյակների որոնումը, կուսումնասիրի Վեստայի ֆիզիկակական առանձնահատկությունները եւ առավել մանրամասն լուսանկարներ կփոխանցի Երկիր: «Մենք ձեռնամուխ ենք լինում Արեգակնային համակարգում գոյություն ունեցող հնարավոր հնագույն կուսական մակերեւույթի ուսումնասիրությանը»,-ասել է նախագծի գիտական ղեկավար Քրիստոֆեր Ռասելը: Ինչպես փոխանցում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ը, ՆԱՍԱ-ում փորձում են ապացուցել Երկրրի վրա բազմաթիվ երկնաքարերի ծագմանն աստերոիդի «մասնակցության» հիպոթեզը, ինչպես նաեւ գտնել ջրի առկայության նշաններ:

http://news.am


This news item is from HovNet LTD
( http://hovnet.am/news.php?extend.1026 )