News Item: : Այսօր Վիկտոր Համբարձումյանի ծննդյան և աստղագիտության օրն է
(Category: Misc)
Posted by admin
Sunday 18 September 2011 - 10:04:42

2009 թվականին Հայաստանի կառավարությունը որոշում ընդունեց յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 18-ը` ականավոր գիտնական, աստղագետ ու աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրը, մեր հանրապետությունում նշել որպես Աստղագիտության օր:

Սակայն պետք է ասել, որ իրականում գաղափարը և առաջարկը պատկանում էր «Գուդրայք Ջոն» աստղասերների հասարակական կազմակերպությանը, որն իրականացնում է սիրողական աստղադիտության ամենամյա միջոցառումներ: Հաճախ ամբողջ աշխարհում սիրողական աստղագիտությամբ զբաղվող կառույցներն ու անհատներն էլ են լուրջ ներդրում ունենում գիտության այս ճյուղի զարգացման գործում: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այսօր թերևս քչերը գիտեն, որ աշխարհում 250 հայազգի աստղագետներ կան, իսկ աստղագիտության մակարդակով Հայաստանը առաջատար 20 երկրների թվում է:

http://asekose.am/?p=50693


This news item is from HovNet LTD
( http://hovnet.am/news.php?extend.1295 )