News Item: : 2010 թվականին վաճառված ամենաարտասովոր տները
(Category: Misc)
Posted by admin
Tuesday 11 January 2011 - 13:30:55

Forbes ամսագիրը անվանել է ամենաարտասովոր տները, որոնք վաճառվել են 2010 թվականին: ԱՄՆ-ում վաճառվել են միլիոնավոր տներ` ստանդարտ շինություններ:Եթե ուշադիր լինենք`կհայտնաբերենք ճարտարապետական յուրօրինակ շինություններ: Forbes-ի վարկանիշով`ամենաարտասովոր շինությունը միջուկային հրթիռների պահեստարանն էր Նյու Յորք նահանգում` Ադորինոդաք լեռներում:

Շինության արտաքինը չի զանազանվում լեռնային հյուղակից: Սակայն ներսում սանդուղքը իջեցնում է ստորգետնյա շինության ներսը` բետոնե պատերով: Տերը իրեն «007 գործակալ» է զգում: Այս տունը վաճառվում է 2,3 միլիոն դոլարով: Վաճառված արտասովոր տներից մեկը գտնվում է Մոնթեսումա կանիոնում: Շենքի 3 ննջասենյակների էլեկտրաէներգիան ստանում են արևային էներգիայի հաշվին:Այս շինության գինը 675 հազար է: Forbes-ի ցուցակում հայտնվել են մայաների կեղծված տաճար, ֆուտուրիստական` սունկ- տունը, որը վաճառվում է 191 հազար դոլարով: Լոնգ Այլենդ կղզում գտնվող տունը, որը հայտնի է «Ամիթվիլլի սարսափները» հայտնի կինոնկարից, վաճառվել է 1 միլիոն դոլարով:

http://ankakh.com


This news item is from HovNet LTD
( http://hovnet.am/news.php?extend.141 )