News Item: : Մոլորակը պատրաստվում է աշխարհի վերջին
(Category: Misc)
Posted by admin
Sunday 09 December 2012 - 08:36:54

Թեեւ NASA-ում հերքել են աշխարհի վերջը, մոլորակի բնակչությունը դրա տարբեր սցենարներին է պատրաստվում։Մի քանի կայքեր խուճապահարներին կոչ են անում հանգստանալ եւ ճիշտ նախապատրաստվել աշխարհի վերջին։

Օրինակ howtoprepare.info կայքը խորհուրդ է տալիս արհավիրքն սկսելուց հետո քաղաքում չմնալ, անախորժությունները դիմավորել գյուղում կամ անտառում»։
Ռուս միլիոնատերերը եւս պատրաստվում են աշխարհի վերջին եւ թանկարժեք բունկերներ են գնում, նախորդ շաբաթ գրել էր Bloomberg-ը։ Ի դեպ, բունկեր կարելի է գնել նաեւ արտասահմանում։ Ամերիկյան Vivos ընկերության տվյալներով, Ռուսաստանից բունկերների հարյուրավոր պատվերներ են ստացվում։ Զբոսաշրջային գործակալությունները հետ չեն մնում եւ դեկտեմբերի 21-ին թեմատիկ տուրեր են առաջարկում։ Ռուսաստանում մեծ պահանջարկ ունեն Մեքսիկայի՝ մայաների հայրենիքի ուղեգրերը։

http://news.am/arm/news/131746.html


This news item is from HovNet LTD
( http://hovnet.am/news.php?extend.1874 )