News Item: : Տատիկը թոռնիկի կնունքի լուսանկարում հանգուցյալ ամուսնու ուրվականն է տեսել
(Category: Misc)
Posted by admin
Saturday 22 December 2012 - 08:51:17

Քենթի կոմսության Քենթերբերիում գտնվող Սուրբ Մարտինի եկեղեցում փոքրիկ Միա-Բելլա Քենեթի կնունքի ժամանակ ներկա են եղել ոչ միայն հրավիրյալ հյուրերը: Դա պարզ է դարձել կնունքի ժամանակ արված լուսանկարից, գրում է Kent Online-ը:

Միայի տատիկը՝ 50-ամյա Հիզեր Սյուելը լուսանկարներից մեկում, փոքրիկի հոր՝ Ջեյմիի, որի ձեռքում գտնվում էր Միան, եւ նրա կնոջ միջեւ տեսել է մարդու հիշեցնող մշուշոտ, բայց թափանցիկ ուրվագծեր:Թեեւ մարդու ուրվագծերը մշուշոտ են եղել, բայց Հիզերը վստահեցնում է, որ ճանաչել է իր ամուսնուն եւ Ջեյմիի հորը՝ Թերրիին: Տղամարդն ինքնասպան է եղել 17 տարի առաջ, 41 տարեկան հասակում:Հետագայում պարզվել է, որ դա Հիզերի սուբյեկտիվ կարծիքը չէ, Թերրիին լուսանկարում ճանաչել են նաեւ նրա մտերիմները, որոնք հետ նա ժամանակին ընկերություն է արել:Սուրբ Մարտինի եկեղեցին Մեծ Բրիտանիայում անընդհատ գործող հնագույն եկեղեցին է: 1668 թվականից ի վեր, երբ այստեղ սկսել են պատարագներ մատուցել, ոչ մի անգամ ուրվականներ չեն հայտնվել, հաղորդում է NEWSrucom-ը՝ վկայակոչելով The Daily Mirror-ը:

http://news.am/arm/news/133499.html


This news item is from HovNet LTD
( http://hovnet.am/news.php?extend.1875 )