News Item: : 100-ամյա վիսկին կվերադարձվի Անտարկտիդայի բազա
(Category: Misc)
Posted by admin
Sunday 20 January 2013 - 08:48:57

Հայտնի բրիտանացի ճանապարհորդ Էռնեստ Շեկլտոնի արշավախմբի պաշարներից 100-ամյա հնության երեք շիշ վիսկի, որոնք գտնվել են Անտարկտիդայի բազայում, ետ կտարվեն

Հարավային բեւեռը նվաճած Շեկլտոնի արշավախմբի մասնակիցները 1898թ. վիսկին թողել են Ռոյդս հրվանդանի Անտարկտիդայի բազայում, որը նրանք լքել էին 1909 թ-ին: Հետազոտողները վիսկիի եւ բրենդիի հինգ արկղերը նկատել էին միայն 2010թ-ին:
Հայտնագործությունն ուղարկվել էր «Whyte and Mackay» ընկերությանը` խմիչքի բաղադրությունը վերականգնելու համար: Վերցված նմուշների հիման վրա ընկերությունը սահմանափակ` 50 հազ. շիշ քանակով նույնպիսի բաղադրությամբ վիսկի էր թողարկել: Անտարկտիդայի արշավախմբի ժառանգության պաշտպանության ծրագրի շրջանակում հնագույն խմիչքից երեք շիշ կրկին կտեղակայվի Շեկլտոնի խրճիթում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: Նոր Զելանդիայի վարչապետ Ջոն Քեյն անձամբ է գտածոն հանձնել Նոր Զելանդիայի Անտարկտիդայի ժառանգության հիմնադրամին:

http://news.am/arm/news/136603.html


This news item is from HovNet LTD
( http://hovnet.am/news.php?extend.1878 )