News Item: : Հնգամյա ամերիկուհուն «ահաբեկիչ» են ճանաչել «օճառային» ատրճանակով սպառնալու համար
(Category: Misc)
Posted by admin
Sunday 20 January 2013 - 08:52:34

Ամերիկյան Փենսիլվանիա նահանգի հնգամյա բնակչուհուն մանկապարտեզից հեռացրել են պարապմունքներից՝ նրա խոսքերում «ահաբեկչական սպառնալիք» տեսնելով։ Աղջիկը սպառնացել է ընկերուհուն օճառի պղպջակներով կրակել խաղալիք ատրճանակից, հետո «ինքնասպան լինել» նույն զենքով։

«Ահաբեկչի» ընտանիքի փաստաբանն ասել է, որ դեպքը կատարվել է հունվարի 10-ին Մաունթ Քարմել վայրում, երբ երեխաները սպասում էին դպրոցական ավտոբուսին։ Ըստ նրա՝ իր պաշտպանյալը երբեք զենքի հետ գործ չի ունեցել եւ զրույցի պահին անգամ իր վարդագույն «օճառային» ատրճանակը մոտը չի եղել, հայտնում է lenta.ru-ն։
Խոսակցության մասին իմացել են կրթարանում եւ հաջորդ օրը կարգուկանոնը խախտողին հարցաքննել են ծնողների բացակայությամբ։ Կեսժամանոց զրույցից հետո որոշել են, որ աղջիկը «ահաբեկչական սպառնալիք» է ներկայացնում, պետք է տասը օրով ազատվի պարապմունքներից եւ ուղարկվի հոգեբանի մոտ։ Աղջկա «դոսյեում» նշված է, որ նա սպառնացել է մեկ այլ աշակերտի։

http://news.am/arm/news/136576.html


This news item is from HovNet LTD
( http://hovnet.am/news.php?extend.1879 )