News Item: : Ավստրալացի գիտնականները ՁԻԱՀ-ի դեմ դեղամիջո՞ց են ստեղծել
(Category: Misc)
Posted by admin
Sunday 20 January 2013 - 08:55:28

Ավստրալիայի Քվինսլենդի բժշկական հետազետությունների ինստիտուտի գիտնականները հայտարարել են, որ ՄԻԱՎ վարակին ինքն իր դեմ պայքարել ստիպելու եւ դրանով իսկ հետագա զարգացումը կանխելու միջոց են գտել։

Դեւիս Հերիյջի խոսքով՝ իրեն հաջողվել է փոխել վարակի սպիտակուցային կապերը , որոնք պատասխանատու են փոխարձագանքման համար, եւ ոչնչացնել այն, գրում է Fedpost-ը։ Ավստրալացի գիտնականն ընդգծել է, որ փոխակերպված սպիտակուցը, որը Nullbasic անվանումն է ստացել, լաբորատոր պայմաններում վարակի աճը կանխելու զարմանալի ունակություններ է ցուցաբերել եւ կարող է հեռանկարային լինել ՁԻԱՀ-ի դեմ պայքարում:MedDaily-ն նշում է, որ սպիտակուցն այս տարի կփորձարկվի կենդանիների վրա, նախնական թեստերն արդեն դրական արդյունք են գուշակում: Եթե կլինիկական փորձարկումները հաջողությամբ պսակվեն, ապա կհաջորդեն ՄԻԱՎ-ով հիվանդների վրա տարվողհետազոտությունները։

http://news.am/arm/news/136571.html


This news item is from HovNet LTD
( http://hovnet.am/news.php?extend.1880 )