News Item: : Ի՞նչն է ստիպում մարդուն շատ ուտել
(Category: Misc)
Posted by admin
Sunday 03 February 2013 - 08:50:29

Եթե մարդը շատ է ուտում եւ բազմոցին պառկելով` անգործության է մատնվում, ապա դա անպայմանորեն թուլության նշան չէ: Ավելացող քաշը կարող է բացատրվել նաեւ հորմոնալ խնդիրներով, որին հանգեցնում է շաքարի շատ օգտագործումը: Այս մասին ասվում է Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Լասթիգի նոր գրքում: Պրոֆեսորն առաջին հերթին ի նկատի ունի յուղային հյուսվածքի տակ արտադրվող լեպտինին (այն երբեմն անվանում են նաեւ «քաղցի հորմոն»)` մեր ախորժակի կարգավորիչին: Լեպտինի խնդիրն է` ուղեղին հաղորդել, որ ժամանակն է ավարտել ուտելն, ասվել է «Atlantico» ֆրանսիական թերթի հոդվածում, որին մեջբերում է inosmi.ru-ն:

Երկար ժամանակ գիտնականներն ենթադրել են, որ ճարպակալմանը հանգեցնում է լեպտինի անբավարար լինելը: Այնուամենայնիվ, վերջին հետազոտություններն ապացուցել են, որ ավել քաշ ունեցող մարդկանց մոտ լեպտինի մակարդակն, ընդհակառակը,շատ բարձր է: Ստացվում է, որ գեր մարդիկ կարող են «դիմադրել» լեպտինին եւ նրանց ուղեղը չի ստանում այն տեղեկությունը, որ արդեն բավարար քանակով են սնվել:
Խուճապի մատնված ուղեղը դրան պատասխանում է էներգիայի առավել քանակով պաշարների կուտակմամբ (սա հանգեցնում է սառնարին մոտենալու հաճախականությանը) եւ ձգտում է այն պահել ինչքան հնարավոր է` երկար (սա արմատապես սպանում է բազմոցից վեր կենալու եւ սպորտով զբաղվելու ամեն տեսակի ցանկություն): Ճարպակալությամբ տառապողների մոտ քաղցն ավելի ուժեղ է եւ այն դժվար է հագեցնել, քանի որ լեպտինը խլացնում է սնունդը վայելելու զգացողությունը: Այսինքն, եթե դուք կարողանում եք դիմադրել լեպտինին, ապա սնունդը ձեզ միշտ շատ համեղ է թվում:
Գիտնականներին ոչ մի կերպ չի հաջողվել բացատրել լեպտինին դիմակայելու պատճառները ( հետեւաբար եւ բուժման եղանակ գտնել): Այնուամենայնիվ, պրոֆեսոր Լասթիգն ու նրա խումբը մեծ քայլ են արել` հաստատելով, որ շաքարը բացասական ազդեցություն ունի այդ հորմոնի գործունեության վրա: Նա ենթադրել է, որ լեպտինի դյուրազգացությունը բարձրացնելու համար պետք է քչացնել ինսուլինի, հետեւաբար նաեւ շաքարի մակարդակը:

http://news.am/arm/news/138533.html


This news item is from HovNet LTD
( http://hovnet.am/news.php?extend.1882 )