News Item: : Աշխարհի ամենափոքրիկ շունն ունի ընդամենը 150 գրամ քաշ
(Category: Misc)
Posted by admin
Friday 08 February 2013 - 09:32:42

Մեյսին, որի հասակը 7 սմ է, իսկ երկարությունը`12 սմ, կշռում է ընդամենը 150 գրամ եւ հավակնում է լինել աշխարհի ամենափոքրիկ շնիկը: Շնիկը հինգ ամսական է եւ, որպեսզի պաշտոնապես ճանաչվի այդ ռեկորդը, նա պետք է սպասի եւս մի քանի ամիս:

Համաձայն Գինեսի ռեկորդների գրքի` համաշխարհային ռեկորդակրի կոչում ունենալու համար շնիկը պետք է լինի նվազագույնը 12 ամսական: Բայց անասնաբույժների հավաստիացմամբ` Մեյսին այդ ընթացքում չի աճի: Փոքրիկը, որը տերիերի խառնուրդ է, բնակվում է Լեհաստանի Յարոցին քաղաքում, իր տիրուհու` Աննա Պոլի հետ:
Տիրուհու խոսքով` առաջին մի քանի շաբաթները նա շնիկին, որն այդ ժամանակ կշռում էր ընդամենը 42 գրամ, կերակրել է ներարկիչի միջոցով, հաղորդում է Econet.ru-ն:

http://news.am/arm/news/139300.html


This news item is from HovNet LTD
( http://hovnet.am/news.php?extend.1884 )