News Item: : Լոս Անջելեսի քաղաքապետը կտուգանվի 42 հազար դոլարով՝ Օսկարին ու Շակիրայի համերգին անվճար մասնակցելու համար
(Category: Misc)
Posted by admin
Monday 04 April 2011 - 11:05:48

Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիլյարայգոսը կարող է ավելի քան 40 հազար դոլարի տուգանք վճարել 2005–2010թթ. տարբեր համերգների ու սպորտային միջոցառումների համար մի քանի անգամ անվճար տոմսեր ձեռք բերելու համար։
Կալիֆոռնիայի դիտորդական հանձնաժողովի կարծիքով՝ քաղաքապետը խախտել է էթիկայի կանոնները, հայտնում է Associated Press–ը։

Պետական հանձնաժողովն ապրիլի 11–ին պատրաստվում է քննել միջադեպը։
Ինքը՝ Վիլյարայգոսը, համաձայն է տուգանքի չափի հետ, բայց միևնույն ժամանակ պարզաբանում է, որ միջոցառումներին, որոնց համար իրեն անվճար տոմսեր էին տրամադրվել, իր ուղիղ պարտականություններն է կատարել։ Օրենքի համաձայն՝ անվճար տոմսերը «նվեր» չեն համարվում, եթե պաշտոնյան միջոցառմանը մասնակցում է որպես պաշտոնատար անձ։ Լոս Անջելեսի քաղաքապետը «նվեր տոմս է» ձեռք բերել Շակիրայի համերգի, Օսկարի մրցանակաբաշխության, ԱՄՆ–ում մեծ ժողովրդականություն վայելող «American idol» շոուի եզրափակչի և մի շարք կարևոր սպորտային միջոցառումների համար։

http://tert.am


This news item is from HovNet LTD
( http://hovnet.am/news.php?extend.509 )